NEWS

Վիրսունգոլիթիազ․ ենթաստամոքսային գեղձի ծորանի քարերի բուժման բարդ միջամտություններ ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում իրականացվել են վիրսունգոլիթիազի՝ ենթաստամոքսային գեղձի հիմնական ծորանում առաջացած քարերի բուժման բարդ միջամտություններ։

Բաժանմունք են դիմել երկու պացիենտներ՝ որովայնի վերին հատվածում գոտևորող ցավերի, սրտխառնոցի և փսխման գանգատներով։ Նրանցից մեկի մոտ առկա էր նաև ծանրության զգացում, իսկ մյուսի դեպքում՝ քաշի կորուստ և պարբերաբար սրվող ցավեր։

Կատարված հետազոտությունների արդյունքում երկու պացիենտների մոտ էլ ախտորոշվել է վիրսունգոլիթիազ։ Առաջին պացիենտի մոտ արձանագրվել է նաև ենթաստամոքսային գեղձի բորբոքում, իսկ երկրորդի մոտ՝ քրոնիկ, պարբերաբար սրվող քարային պանկրեատիտ։

Վիրսունգոլիթիազը վիճակ է, որի դեպքում ենթաստամոքսային գեղձի հիմնական ծորանում քարեր են առաջանում՝ խոչընդոտելով գեղձի արտազատուկի բնականոն արտահոսքը։ Այն կարող է ուղեկցվել ուժեղ ցավերով և բորբոքային գործընթացներով։

Միջամտությունների կարևոր առանձնահատկություններից մեկը վիրսունգոսկոպի կիրառումն էր։ Սա հատուկ էնդոսկոպիկ սարքավորում է, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն տեսնել ենթաստամոքսային գեղձի ծորանի ներսը և իրականացնել անհրաժեշտ բուժական գործողությունները։ Դրա կիրառմամբ մասնագետներն իրականացրել են քարերի մանրացում և հեռացում՝ համադրելով այն ժամանակակից էնդոսկոպիկ և ինտերվենցիոն մեթոդների հետ։

Բուժման ընթացքում կատարվել են նաև ենթաստամոքսային գեղձի ծորանի դրենավորում և ստենտավորում։ Կիրառված տեխնոլոգիաները հնարավորություն են տվել իրականացնել բարդ միջամտություններ՝ առանց լայնածավալ վիրահատական միջամտության։

Վիրսունգոսկոպի կիրառումը ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի տեխնիկական և մասնագիտական հնարավորությունների զարգացման գործում՝ ընդլայնելով ենթաստամոքսային գեղձի ծորանի բարդ հիվանդությունների էնդոսկոպիկ բուժման հնարավորությունները։

19-11-2026

Թոքի քաղցկեղ․ գանգատներից մինչև վաղ ախտորոշում. «Լուրերի» անդրադարձը

Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ առողջապահության կարևոր մարտահրավերներից մեկը։ Հիվանդության վաղ հայտնաբերումը, առաջին ախտանշանների ճանաչումը և բժշկին ժամանակին դիմելը կարող են էական նշանակություն

17-11-2026

Վիրսունգոլիթիազ․ ենթաստամոքսային գեղձի ծորանի քարերի բուժման բարդ միջամտություններ ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում իրականացվել են վիրսունգոլիթիազի՝ ենթաստամոքսային գեղձի հիմնական ծորանում առաջացած քարերի բուժման բարդ միջամտություններ։Բաժանմունք են դիմել երկու

08-11-2026

Ի՞նչ պետք է իմանալ թոքի քաղցկեղի մասին. Տիգրան Բյուզանդյանի հարցազրույցը

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×