Вакансии


  • Պահանջվում է անվտանգության պետ / ներքին կարգապահության պատասխանատու

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում անվտանգության պետի, ով պատասխանատու է լինելու կենտրոնի ներքին վերահսկողության բոլոր գործընթացների կատարման և համակարգման համար։

 

Պարտականություններ՝ 

  • ապահովել անվտանգ միջավայր կենտրոնի ներսում և դրա հարակիծ տարածքներում, 
  • կազմակերպել և վերահսկել կենտրոնի աշխատակիցների և այցելուների անվտանգությունը,
  • իրականացնել կարգապահական նորմերի հետևում և պահպանում, 
  • հետևել կենտրոնի ներքին կարգապահության պատասխանատուների աշխատանքին,
  • կազմակերպել անվտանգության խմբի աշխատակիցների պատշաճ հերթափոխը։

 

Պահանջներ՝ 

  • Տարիքը՝ 40-ից բարձր,
  • Պարտադիր ժամկետային զինծառայություն ՀՀ ԶՈՒ-ում, 
  • Գրագետ խոսք,
  • Համապատասխան աշխատանքային փորձ, 
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և գործելու ունակություն, 
  • Ցանկալի է ունենալ զինվորական կրթություն կամ լինել նախկին զինվորական։

 

Աշխատանքի պայմանները՝

  • երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:00,
  • աշխավարձը՝ մրցակցային,
  • տրամադրվում է բժշկական ապահովագրություն: 

Աշխատանքի հետ կապված մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010205050՝ ներքին 104 հեռախոսահամարով (08:30-16:15) կամ մոտենալ Ֆանարջյան 76՝ Անձնակազմի կառավարման բաժին: 

Ինքնակենսագրականը (CV-ն) կարող եք ուղղարկել Hrmarinehakobyan@gmail.com էլ. Հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «անվտանգության պետ»:

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×