Вакансии


  • Փնտրում ենք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) մասնագետ, աշխատավարձը՝ սկսած 1,5 մլն դրամից

Կատարելով ևս մեկ քայլ դեպի ախտորոշման ամբողջական ծառայության մատուցում՝ ՈՒԱԿ-ը շուտով կունենա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ծառայություն։ Ծառայության մատուցման համար մեր թիմին անհրաժեշտ է մասնագետ։

Հիմնական պահանջներն են՝ 

  • բարձրագույն մասնագիտական կրթություն, 
  • աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (պարտադիր), 
  • լեզուների իմացություն (ռուսերեն, անգլերեն), 
  • պարտաճանաչություն, ճշտապահություն և բծախնդրություն, 
  • տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

 

Աշխատանքի պայմաններն են՝

  • երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:00,
  • աշխատավարձը՝ մրցակցային՝ սկսած 1,5 մլն ՀՀ դրամից, 
  • տրամադրվում է բժշկական ապահովագրություն:

 

Աշխատանքին առնչվող մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010205050՝ ներքին 104 հեռախոսահամարով (08:30-16:15) կամ մոտենալ Ֆանարջյան 76՝ Անձնակազմի կառավարման բաժին: 

Ինքնակենսագրականը (CV-ն) կարող եք ուղարկել hrmarinehakobyan@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «Ռադիոլոգ»:

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×