ԿԼԻՆԻԿԱ

 

Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի գործառույթները ներառում են ինչպես հիվանդների վաղ հետվիրահատական շրջանի, այնպես էլ ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդների բուժման կազմակերպումը:

Այստեղ տարեկան բուժօգնություն է ստանում ավելի քան 6000 հիվանդ: Բաժանմունքն ունի 20 մահճակալ: Վերակենդանացման բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ ռենտգեն և ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտության սարքերով, ինչպես նաև դիալիզի սարքով:

Այդ ամենը հնարավորություն է տալիս մշտապես հետևել հիվանդների կենսական ցուցանիշներին և իրականացնել դինամիկ հսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ արձագանքել:

Բաժանմունքում կիրառվում է աշխարհում տարածված անզգայացման բոլոր տեսակները․

  • Ընդհանուր անզգայացում,
  • Ողնուղեղային անզգայացում,
  • Էպիդուրալ անզգայացում,
  • Ռեգիոնալ անզգայացում։

Ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում վերը նշված մեթոդների համակցում է իրականացվում։

Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի գործառույթներից է նաև ցավի ինտերվենցիոն (միջամտական եղանակով) կառավարումը, որի նպատակն է դժվար կառավարվող ցավային համախտանիշի հաղթահարումը։

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 193

 

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×