Новости

2022 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 զեկուցողները կստանան գիտաթոշակ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարևորում է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում մասնագիտական առաջընթացը և տարբեր միջոցներ ձեռնարկում այս ուղղությամբ:

2022 թվականի Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի երեք լավագույն զեկուցողներին կտրամադրվի գիտաթոշակ։ Լավագույն զեկույցները կընտրվեն հենց Կոնգրեսի ընթացքում բոլոր մասնակիցների անանուն քվեարկությամբ։ Մասնակիցներին կառաջարկվի գնահատել զեկույցներն ըստ մի քանի չափանիշի։

Գիտաթոշակի գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի, և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցելու համար և այլն։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացվող գիտաթոշակի գումարների չափի մասին կհայտնենք լրացուցիչ։

Հիշեցնենք, որ Կոնգրեսը տեղի կունենա 2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում՝ Mercure Sochi Centre 4-աստղանի հյուրանոցային համալիրում: Կոնգրեսին ներկայացվող զեկույցները ընտրվելու են Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից մրցույթային կարգով։

Եթե դիտարկում եք Կոնգրեսի ընթացքում ելույթով հանդես գալու հնարավորությունը, ապա Ձեր ելույթի առաջարկվող թեման (abstract անհրաժեշտ չէ) խնդրում ենք ներկայացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 26-ը՝ մանրամասներն առցանց տրամադրելով https://forms.gle/iMmtpdyT6FWxG5nC7  հղմամբ:

Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2021թ. դեկտեմբերի 30-ին:

Կոնգրեսի մասին մանրամասներն այստեղ ➡️ https://bit.ly/3IUt2eX


19-11-2026

Թոքի քաղցկեղ․ գանգատներից մինչև վաղ ախտորոշում. «Լուրերի» անդրադարձը

Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ առողջապահության կարևոր մարտահրավերներից մեկը։ Հիվանդության վաղ հայտնաբերումը, առաջին ախտանշանների ճանաչումը և բժշկին ժամանակին դիմելը կարող են էական նշանակություն

17-11-2026

Վիրսունգոլիթիազ․ ենթաստամոքսային գեղձի ծորանի քարերի բուժման բարդ միջամտություններ ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում իրականացվել են վիրսունգոլիթիազի՝ ենթաստամոքսային գեղձի հիմնական ծորանում առաջացած քարերի բուժման բարդ միջամտություններ։Բաժանմունք են դիմել երկու

08-11-2026

Ի՞նչ պետք է իմանալ թոքի քաղցկեղի մասին. Տիգրան Բյուզանդյանի հարցազրույցը

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×