Новости

30 տարի, ավելի քան 20 000 վիրահատություն, հազարավոր փրկված կյանքեր․ շնորհակալությու՛ն, բժիշկ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Գագիկ Արամի Ջիլավյանը նշում է գործունեության 30-ամյակը։

Պրոֆեսոր Ջիլավյանը բաժնի ղեկավար է նշանակվել 1993թ․-ին և իր ամենօրյա աշխատանքով պայքարում է կանանց կյանքերը փրկելու, նրանց առողջությունը լավացնելու, նրանց կյանքի որակը բարելավելու համար։

Իր երդմանը հավատարիմ բժիշկը քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ արդեն իսկ կատարել է ավելի քան 20 000 վիրահատություն։ Խոսքերը քիչ են շնորհակալություն հայտնելու բժշկին՝ անմնացորդ նվիրումի և աստվածահաճո առաքելությունը պատվով կատարելու համար։

Գագիկ Ջիլավյանը ուռուցքաբանների ասոցիացիայի անդամ է, ESGO և ESMO-ի անդամ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գիտխորհրդի անդամ, ԵՊԲՀ Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Ավելի քան 100 գիտական ուսումնասիրությունների և օնկոգինեկոլոգիական հիվանդների վիրաբուժական բուժման օպտիմալացման վերաբերյալ մի շարք առաջարկների հեղինակ է։ Նա ներկայացրել է մի քանի առաջարկ՝ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների մոտ Վերթհայմի վիրահատությունից հետո հետվիրահատական ռիսկերի նվազեցման վերաբերյալ։

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×