Новости

Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը տեղի կունենա 2024թ. փետրվարի 2-5-ը՝ Ջերմուկում

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է իր հեթական ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը, որի 2024թ. խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին:

Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը տեղի կունենա 2024թ. փետրվարի 2-5-ը Հայաստանի տեսարժան վայրերից մեկում` Ջերմուկ քաղաքում։

Նախատեսվում է մոտ հինգ տասնյակ զեկույցներ և 200-ից ավելի պատվիրակի մասնակցություն:

Զեկույցներով հանդես կգան ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից, Եվրոպայից, Իրանից, Հնդկաստանից և Մեքսիկայից: Կոնգրեսի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման: 

Կոնգրեսի մանրամասների համար՝

Հայերեն՝ bit.ly/460aIvA
Ռուսերեն՝ bit.ly/3FSFxr7
Անգլերեն՝ bit.ly/3QMPih9
 
 Գրանցման համար՝ ➡️ bit.ly/40rq3UH
 
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +37491 236829:

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×