Новости

ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ

Ցանկացած տարիքի կին տարին մեկ անգամ պետք է դիմի գինեկոլոգի խորհրդատվության համար, անգամ որևէ գանգատների բացակայության դեպքում: Նվազագույն հետազոտությունները ներառում են՝ բժշկի զննում, միկրոֆլորայի հետազոտություն, արգանդի վզիկից բջջաբանական (ՊԱՊ ԹԵՍԹ) հետազոտություն, կոնքի օրգանների տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն դաշտանային ցիկլի 5-ից 9-րդ օրերին:

Խորհուրդ է տրվում ՊԱՊ թեսթ հանձնել․

    21-29 տարեկանում` 3 տարին մեկ; 30-65 տարեկանում ` 3 տարին մեկ ՊԱՊ թեսթ, 5 տարին մեկ` ՄՊՎ հայտնաբերման թեսթ; 65 տարեկանից հետո կարելի է դադարեցնել ՊԱՊ թեսթի հանձնումը, եթե վերջին 10 տարիների ընթացքում ունեք 3 նորմալ պատասխան:
Եթե կատարված հետազոտությունների ընթացքում ստացվում են ոչ նորմալ արդյունքներ, խորհուրդ է տրվում կատարել կոլպոսկոպիական հետազոտություն՝ բիոպսիայով ախտորոշման հետագա ճշտման համար:

Պետք է անմիջապես գինեկոլոգի դիմել, եթե առաջացել են հետևյալ գանգատները․

    Ոչ սովորական արյունային արտադրություն սեռական ուղիներից՝ արյունային արտադրություն երկու դաշտանային ցիկլերի միջև, սեռական հարաբերությունից հետո, դաշտանադադարից հետո; Դաշտանային ցիկլի խանգարում; Հեշտոցային արտադրություն, որը տեսքով կամ հոտով տարբերվում է սովորական արտադրությունից; Ցավ կոնքում, ծանրության զգացում; Որովայնի չափերի մեծացում։

Առողջության նկատմամբ նման համապարփակ, մշտական «հոգատարության» շնորհիվ յուրաքանչյուր կին հնարավորություն կունենա ժամանակին հայտնաբերել խնդիրները և համապատասխան բուժում ստանալ:


19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×