Новости

Քթի շրջանում ուռուցքային նորագոյացության հեռացում և ռեկոնստրուկցիա

ՈՒԱԿ դիմածնոտայի վիրաբույժները հաջողությամբ հեռացրել են քթի շրջանում առաջացած ուռուցքային նորագոյացությունը և ռեկոնստրուկտիվ վիրահատությամբ շտկել հեռացված հատվածի արտաքին տեսքը։

58-ամյա տղամարդը մայիսից սկսել է նկատել, որ քթի մեջքը այտուցվում և դեֆորմացվում է։ Գանգատվել է ցավից, քթային դժվարաշնչությունից, արցունքահոսությունից։

Ուռուցքաբանության ազգային կենտրոն դիմելուն պես իրականացվել են բարակ ասեղային բիոպսիա, ՀՇ և ՄՌՏ հետազոտություններ, որոնց արդյունքում ախտորոշվել է ձախ քթաարցունքային խողովակի լորձաթաղանթի ադենոիդ ցիստիկ քաղցկեղ։

Պացիենտի փուլային բուժումը սկսվել է վիրահատությունից։

Մոտ 3 ժամ տևած վիրահատության ընթացքում ՈՒԱԿ դիմածնոտային վիրաբույժները առաջին հերթին իրականացրել են ուռուցքի ռադիկալ հեռացում՝ վերին ծնոտի, քթային մակերեսի, քթի մեջքի, վերին և միջին քթային խեցիների, քթի միջնապատի հետ միասին։ Հաջորդ փուլում տիտանե ցանցով և պտուտակներով իրականացրել են հայմորյան խոռոչի առաջային պատի ռեկոնստրուկցիա, ապա դեֆեկտի ռեկոնստրուկցիա՝ ձախ ճակատի պարամեդիալ ռոտացիոն լաթով (հնդկական լաթով)։

Վիրահատությունն իրականացրել են Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը և բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Սերգեյ Ղազանչյանը։Անեսթեզիան իրականացրել է Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կոնստանտին Մակարյանը։

Հետվիրահատական շրջանը տևել է 6 շաբաթ, անցել է առանց հավելյալ բարդությունների։

Հաջորդիվ պացիենտը ստացել է ճառագայթային թերապիա։ Բուժումն իրականացրել է Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժիշկ Սերգո Մխիթարյանը։ Մեկ ու կես ամիս տևած բուժման ընթացքում մեծ է եղել տեսողությունը կորցնելու հավանականությունը, քանի որ ճառագայթվող հատվածները շատ մոտ էին աչքերին։ Սակայն, բուժումից հետո հաջողվել է պահպանել տեսողությունը։

Այս պահին պացիենտը գտնվում է դինամիկ հսկողության տակ։

15-12-2025

Բացառիկ վիրահատություն․ դեմքի միջին երրորդականի ուռուցքի հեռացմամբ և պրոթեզավորմամբ

ՈՒԱԿ-ում հաջողությամբ կատարվել է եզակի բարդության վիրահատություն՝ 4-րդ A փուլի դեմքի միջին երրորդականի տափակ բջջային քաղցկեղի ամբողջական հեռացմամբ։ Ուռուցքը հեռացվել է արտաքին քթի, վերին շրթունքի, քթի

28-11-2025

Հայաստանում կիրառվում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները. «Բաց հարթակի» տաղավարում ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանն է

Առաջինի լրատվական ալիքի «Բաց հարթակի» տաղավարում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը խոսել է ՈՒԱԿ-ի դերի, կարևորության, ուռուցքաբանության ոլորտի

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×