Новости

Մեկնարկեց Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսը

Հայաստանի տեսարժան վայրերից մեկում` Ջերմուկ քաղաքում մեկնարկեց Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսը, որն այս տարի անց է կացվում «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ» խորագրի ներքո: 

Բացման հանդիսավոր արարողությանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ողջունելով կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է մեծ հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում. «Մենք ունենք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թվի աճ, մահացության թվի նվազում»։

Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել այդ արձանագրումներով. «Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ կարևորվում է միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարվոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ: 

ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ևս նշեց, որ վերջին 4 տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացության թիվը նվազել է 6,4 %-ով։

Նարեկ Մանուկյանը ընդգծեց, որ նման արդյունքի Հայաստանում կարողացել ենք հասնել շնորհիվ՝

  • մշտապես վերապատրաստումներ անցնող մասնագետների,
  • 2019 թվականից գործող պետական աջակցության ծրագրերի, 
  • բուժհաստատությունների կողմից ուռուցքաբանությանը կարևորություն տալուն։

Խոսելով Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի անցկացման վայրի ընտրության մասին ՈՒԱԿ տնօրենն ասաց՝ «Ջերմուկ քաղաքն ընտրվել է ցույց տալու համար, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա և ցանկացած խնդրի դեպքում մի քանի ժամվա ընթացքում կլինենք մեր սիրելի Ջերմուկում»։ 

ՈւԱԿ տնօրենը հաջողություն և արգասաբեր աշխատանք մաղթեց կոնգրեսի մասնակիցներին: 

Բացման արարողությունը՝ bit.ly/3Ou6m9Z

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×