Новости

«Նվիրի՛ր արյուն, նվիրի՛ր պլազմա, կյա՛նք տուր մարդկանց և արա՛ դա ավելի հաճախ»․ հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է

ՈՒԱԿ-ի բժիշկները և ադմինիստրատիվ աշխատակիցներն այս տարի ևս միացել են համաշխարհային իրազեկման արշավին՝ կոչ անելով դառնալ արյան դոնոր: Այս ակցիայի շրջանակում հավաքագրված արյունն անվճար կտրամադրվի կարիքավոր հիվանդներին: 

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է արյունաբանական կետ, որտեղ կարող եք դառնալ դոնոր, հանձնել արյուն և փրկել կյանք:

Արյունաբանական կետը դոնորներին ընդունում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 12:00: Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Հեռ. +37410205050, +37494965858, +37443885590 

Հասցե․ ք․ Երևան, Ֆանարջյան 76

19-11-2026

Թոքի քաղցկեղ․ գանգատներից մինչև վաղ ախտորոշում. «Լուրերի» անդրադարձը

Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ առողջապահության կարևոր մարտահրավերներից մեկը։ Հիվանդության վաղ հայտնաբերումը, առաջին ախտանշանների ճանաչումը և բժշկին ժամանակին դիմելը կարող են էական նշանակություն

17-11-2026

Վիրսունգոլիթիազ․ ենթաստամոքսային գեղձի ծորանի քարերի բուժման բարդ միջամտություններ ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում իրականացվել են վիրսունգոլիթիազի՝ ենթաստամոքսային գեղձի հիմնական ծորանում առաջացած քարերի բուժման բարդ միջամտություններ։Բաժանմունք են դիմել երկու

08-11-2026

Ի՞նչ պետք է իմանալ թոքի քաղցկեղի մասին. Տիգրան Բյուզանդյանի հարցազրույցը

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×