News

3D բրախիթերապիայի կապակցությամբ ևս մեկ մասնագետ վերապատրաստում է անցել Իտալիայի լավագույն կլինիկաներից մեկում

3D բրախիթերապիայի կապակցությամբ ևս մեկ մասնագետ վերապատրաստում է անցել Իտալիայի լավագույն կլինիկաներից մեկում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ներհյուսվածքային և ներխոռոչային ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը վերապատրաստում է անցել Հռոմի «Ջեմելլի» համալսարանական կլինիկայում, որն Իտալիայում մեծությամբ 2-րդ կլինիկան է:

Քննարկվել է արգանդի վզիկի քաղցկեղի բրախիթերապիան, որը համարվում է բուժման կրիտիկական կարևոր կոմպոնենտ:

3D բրախիթերապիան ամբողջ աշխարհում համարվում է բուժման գերճշգրիտ մեթոդ, որը հնարավորություն է տալիս առավելագույն ուղուցքասպան դոզա ուղղել անմիջապես թիրախի վրա և միաժամանակ նվազագույնի հասցնել ճառագայթային ազդեցությունը հարակից օրգանների և հյուսվածքների վրա:

Հիշեցնենք, որ ՈՒԱԿ-ում արդեն մեկ տարի շարունակ մեծ հաջողությամբ կատարվում է 3D բրախիթերապիա, որի համար կիրառվում է տարածաշրջանում եզակի գերմանական BEBIG ընկերության SagiNova սարքը։
Մեր մասնագետների պարբերաբար վերապատրաստումների միջոցով մենք ընդլայնում ենք ՈՒԱԿ-ում առաջարկվող ծառայությունները և բարձրացնում դրանց որակը՝ հասցնելով միջազգային մակարդակի, որպեսզի մեր պացիենտները համապարփակ բուժում կարողանան ստանալ մեր կենտրոնում։

Արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում մեծ տարածվածություն ունի.

Մեր նպատակն է նվազեցնել  քաղցկեղով հիվանդացության թվերն ու բարելավել ցուցանիշները։

448250472 1001638481971303 605561475952129711 n
448224578 1001638518637966 84493858074159637 n 417396370 1001638471971304 7922647862001725926 n

 

448096426 1001638535304631 6674412229800996013 n

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×