News

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտաբերման ուղեցույց՝ ըստ Քաղցկեղի Ամերիկյան Միություն

    Բոլոր կանայք պետք է սկսեն հետազոտվել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով՝ սկսած 21 տարեկանից:

    21-29 տարեկան կանայք պետք է անցնեն Պապ թեստ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ: Մարդու պապիլոմա վիրուսի հայտնաբերման համար հետազոտությունը տարիքային այս խմբում պարտադիր չէ: Այն կարելի է որոշել մոնիթորինգի նպատակով, եթե Պապ թեստում կան շեղումներ:

    Սկսած 30 տարեկանից նախընտրելի է կատարել համատեղ թեստավորում՝ Պապ թեստ և մարդու պապիլոմա վիրուսի որոշում յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ և շարունակել մինչև 65 տարեկան:

    Այս տարիքային խմբի համար հաճախ ընդունելի է նաև պարզապես Պապ թեստը՝ 3 տարին մեկ անգամ:

    Այն կանայք, ովքեր գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի խմբում (ընկճված իմունային համակարգ, ՄԻԱՎ վարակ, օրգանների տրանսպլանտացիա, ստերոիդների երկարատև օգտագործում) ավելի հաճախ հետազոտվելու կարիք ունեն և պետք է հետևեն բուժող բժշկի խորհուրդներին:

    65 տարեկանն անց կանայք, ովքեր կանոնավոր անցել են սկրինինգ և 20 տարի շարունակ չեն ունեցել նախաքաղցկեղային վիճակ (CIN1 և CIN2), կարող են դադարեցնել կանխարգելիչ թեստավորումը: Եթե հետազոտությունների ընթացքում հայտնաբերվում է նախաքաղցկեղային վիճակ (CIN1 և CIN2), ապա թեստավորումը պետք է շարունակվի առնվազն ևս 20 տարի՝ շեղումը հայտնաբերված պահից:

    Սկրինինգի կարիք չունեն այն կանայք, ովքեր ենթարկվել են արգանդի էքստիրպացիա վիրահատության (եթե վիրահատության պատճառը արգանդի վզիկի քաղցկեղը  չէ): Այն կանանց, ում արգանդը հեռացված է, սակայն պահպանված է վզիկը (կատարված է, այսպես կոչված, վերհեշտոցային ամպուտացիա), ցուցված է կանոնավոր թեստավորում՝ համաձայն վերը նշված ժամանակացույցի:

    Անկախ տարիքային խմբից, կանայք կարիք չունեն ամեն տարի Պապ թեստ կամ պապիլոմա վիրուսի հայտնաբերման անկանոն հետազոտություն իրականացնել: Պապ թեստը (երբեմն՝ պապիլոմա վիրուսի որոշումը) կարող է կատարվել ավելի հաճախ (յուրաքանչյուր տարի կամ 6 ամիսը մեկ անգամ), եթե սկրինինգի ընթացքում արգանդի վզիկում հայտնաբերվել են որոշակի շեղումներ:

    Այն կանայք, ովքեր պատվաստվել են պապիլոմա վիրուսի դեմ, միևնույն է, պետք է հետևեն վերոնշյալ ուղեցույցին:

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×