News

Երևանում անցկացվեց ուռուցքաբանների գիտաժողով. ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվեց նոր գծային արագացուցիչով

Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները:

Հունիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգը հանդիպեցին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը: Մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ռադիոթերապիայի ոլորտում կիրառվող նորարարություններին, կլինիկական արդիական այլ թեմաների: Գիտաժողովին հաջորդեց նախարարների եզրափակիչ խոսքը:

Գիտաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամները մասնակցեցին Շվեդիայի կողմից ուռուցքաբանության ազգային կենտրոնին գծային արագացուցչի նվիրատվության արարողությանը:

Հունիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգը հանդիպեցին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը«Որպես առողջապահության նախարար ես կրկնակի ուրախ եմ, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստանում նաև առողջապահության բնագավառում՝ Շվեդիայի կարևոր ներդրումով: Շվեդական կառավարության շնորհիվ «Էլեկտա» ընկերության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրված գծային արագացուցիչը չափազանց կարևոր դեր կխաղա Հայաստանում ուռուցքաբանական ծառայության զարգացման գործում, զգալիորեն կբարելավվի ախտորոշման ու բուժման մակարդակը։ Հարգելի տիկին Բյորլինգ, լինելով բժիշկ, Դուք խորապես հասկանում եք, թե որքան կարևոր են ներդրումները մարդու առողջության պահպանման ոլորտում»,- իր խոսքում ասաց Արմեն Մուրադյանը:

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը Մեդ- Պրակտիկի հետ զրույցում ասաց, որ գծային արագացուցիչը չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման նորագույն սարքերից է. «Սարքի արժեքն է 1.5 մլն եվրո: Սակայն սարքը ձեռքբերելու համար մենք որևէ գումար չենք վճարել, քանի որ այն  տրամադրվել է շվեդական կառավարության կողմից` տեխնիկական համագործակցության շրջանակում»:

Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները:     Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները:     Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները:

Հ. Գալստյանը տեղեկացրեց նաև, որ սարքը ստացել են մոտ 2-3 ամիս առաջ, սակայն ճառագայթային անվտանգության անհրաժեշտ պայմաններով տարածք ապահովելու համար ժամանակ է պահանջվել:  «Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները, միաժամանակ զգալի բարձրանում է բուժման արդյունավետությունը»,- ընդգծեց  Հ. Գալստյանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը համոզված է, որ սարքի առկայությունը զգալիորեն կբարելավվի հիվանդների ճառագայթման բուժման արդյունքները:


07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×