News

Ի՞նչ է սպիրոմետրիան

Սպիրոմետրիան մարդու արտաքին շնչառության հետազոտման մեթոդ է, որը ներառում է շնչառության ծավալի և արագության ցուցանիշների չափումը։

Սպիրոմետրիայի կատարման ցուցումներն են՝

✅ երկարատև, քրոնիկ հազ

✅ բրոնխիալ ասթմայի կասկած

✅ հևոցի առկայություն

✅ թոքերի օբստրուկցիայի ախտորոշում

✅ քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության կասկած

✅ բուժման արդյունավետության որոշում

✅ալերգիկ ռինիտի առկայություն

✅ թոքային պաթոլոգիայի խորացման աստիճանի որոշում

✅նաև կատարվում է սպորտսմենների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանի վերահսկման համար

Սպիրոմետրիան շատ կարևոր հետազոտություն է նաև թոքի քաղցկեղով հիվանդների վիճակի գնահատման և հսկման համար։  Սպիրոմետրիայի տվյալները հաշվի առնելով է որոշում կայացվում թոքի մասնահատման մասին։

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում սպիրոմետրիան իրականացվում է իտալական ժամանակակիցBTL 08 Spiro պորտատիվ սպիրոմետրով, որը հնարավորություն է տալիս կատարել հետազոտությունը հնարավորինս արագ և ճշգրիտ։


15-12-2025

Բացառիկ վիրահատություն․ դեմքի միջին երրորդականի ուռուցքի հեռացմամբ և պրոթեզավորմամբ

ՈՒԱԿ-ում հաջողությամբ կատարվել է եզակի բարդության վիրահատություն՝ 4-րդ A փուլի դեմքի միջին երրորդականի տափակ բջջային քաղցկեղի ամբողջական հեռացմամբ։ Ուռուցքը հեռացվել է արտաքին քթի, վերին շրթունքի, քթի

28-11-2025

Հայաստանում կիրառվում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները. «Բաց հարթակի» տաղավարում ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանն է

Առաջինի լրատվական ալիքի «Բաց հարթակի» տաղավարում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը խոսել է ՈՒԱԿ-ի դերի, կարևորության, ուռուցքաբանության ոլորտի

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×