News

ՈՒԱԿ-ի աշխատակիցները երեխա ունենալու դեպքում միանվագ օգնություն կստանան

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունը ցանկանում է իր փոքրիկ լուման ներդնել Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների բարելավման գործում։

Այսուհետ կենտրոնի աշխատակիցները երեխա ունենալու դեպքում միանվագ օգնություն կստանան հետևյալ բանաձևով․առաջին երեխայի համար 1x100 000 դրամ, երկրորդի՝ 2x100 000 դրամ, երրորդի՝ 3x100 000 դրամ և այսպես շարունակ։

Մեր երիտասարդ ծնողներին և իրենց երեխաներին ցանկանում ենք առողջություն և երջանկություն։ Թող մեր փոքրիկները մեծանան ապահով և պաշտպանված երկրում։


10-09-2025

ԱԷՄԳ պատվիրակության այցը Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ը հյուրընկալել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությանը։ Այցը կայացել է ՀՀ Առողջապահության նախարարության և ԱԷՄԳ-ի համագործակցությամբ

10-09-2025

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի նորանշանակ տնօրենին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Կարեն Ծառուկյանին:«Համատեղ, թիմային ջանքերով պետք է

20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×