ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի նորանշանակ տնօրենին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Կարեն Ծառուկյանին:

«Համատեղ, թիմային ջանքերով պետք է անենք ամենը, որ կենտրոնն իր արժանավայել տեղն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ տարածաշրջանում: Կարևորում եմ կենտրոնի անցած շրջափուլը, զարգացման տեմպը, նաև գիտեմ, որ ՈՒԱԿ-ը ունի մեծ պոտենցիալ` դառնալու պացիենտակենտրոն բուժհաստատություն, առաջատար նաև գիտահետազոտական, կլինիկական փորձարկումների առումով», - ասել է նախարարը անձնակազմին և տնօրենին մաղթելով արգասաբեր աշխատանք` ի շահ ժողովրդի և երկրի:

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×