ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴՆԹ-ի ինչ վնասումներ է առաջացնում ծխախոտի ծուխը և ինչպես է դա կապված միզապարկի քաղցկեղի հետ

Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես են ծխելու ժամանակ արտազատվող թունավոր նյութերը ԴՆԹ-ի վնասում առաջացնում։ European Urology պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները կօգնեն գտնել միզապարկի քաղցկեղի պատճառը և այդ հիվանդության կապը ծխելու հետ։

Գիտնականների թիմը, Սայմոն Բեյքերի գլխավորությամբ, լաբորատորիայում միզապարկի հյուսվածք (նորմալ ուրոթելիալ բջիջներ) է աճեցրել և ենթարկել ծխախոտային ծխի մեջ մեծ քանակությամբ պարունակվող բենզպիրեն քաղցկեղածին նյութի ազդեցությանը։ Այնուհետև մասնագետները մանրազնին վերլուծել են բջիջների կոդը, որպեսզի գտնեն մուտացիոն սիգնատուրաները՝ կոնկրետ մուտագենի ազդեցությանն ի պատասխան ԴՆԹ-ում տեղի ունեցող փոփոխությունները։

«Մուտացիոն սիգնատուրաները կարող են օգտագործվել որպես հանցանքի վայրում թողած յուրօրինակ «մատնահետքեր», - ասում է Բեյքերը․ - Երբ քաղցկեղի ժամանակ մենք նայում ենք ԴՆԹ-ին, մենք տեսնում ենք հիվանդությանը հանգեցրած բոլոր վնասումների հետ կապ ունեցող հանցագործների հետքերը»։ ԴՆԹ-ներում նման հետքեր թողնում են ոչ միայն քիմիական նյութերը, այլև որոշ մանրէների և վիրուսների հակագեները, նուկլեաթթուների սպեցիֆիկ հաջորդականությունները և ճառագայթման որոշ տեսակները։

Համեմատելով փորձնական նմուշների վրա բենզպիրենի ազդեցության հետքերը միզապարկի քաղցկեղով հիվանդի հյուսվածքից վերցրած ԴՆԹ-ի հետ, գիտնականները որոշակի նմանություններ գտան։ Պարզվեց, որ ծխելը իսկապես առաջացնում է գենետիկ նյութի վնասում, սակայն ծխախոտային թունանյութի մուտացիոն սիգնատուրան պատասխանատու է հիվանդությանը հանգեցրած շատ փոքր թվով փոփոխությունների համար։

«Այսպիսով, չնայած նրան, որ ծխելը միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկի առանցքային գործոն է, ծխի թունանյութերով ԴՆԹ-ի ուղիղ վնասումը հազիվ թե դրա հիմնական պատճառն է», - եզրակացրել է Սայմոն Բեյքերը։ Այդուամենայնիվ, չի կարելի բացառել, որ ծխախոտային ծխի մեջ պարունակվող նյութերը կարող են ազդել ԴՆԹ-ն վնասող այլ մոլեկուլների և դեպքերի վրա։

Այսօր գիտնականների հիմնական ուշադրությունը սևեռված է APOBEC ընտանիքի ֆերմենտների վրա։ Դրանք սպիտակուցներ են, որոնք, վիրուսները ոչնչացնելով, օրգանիզմի բնական հակավարակային պաշտպանության դեր են խաղում։ Նախորդ մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ այդպիսի մոլեկուլները քաղցկեղի մի քանի տարբեր տեսակների դեպքում կարող են սխալմամբ թիրախավորել օրգանիզմի սեփական ԴՆԹ-ն։ Հետազոտողները փորձում են հասկանալ, թե ինչպես են APOBEC ֆերմենտները ակտիվանում միզապարկի բջիջներում և կարող է դա որևէ կերպ կապված լինել ծխելու հետ։

Սկզբնաղբյուր՝ medicalxpress.com
 


19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×