ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոնների ղեկավարների կողմից ստեղծվել է «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությունը

Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոնների ղեկավարների կողմից ստեղծվել է «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությունը

Սույն թվականի հունիսի 19-ին տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի 1-ին նիստը, որը նախագահել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

Նիստին ներկա են գտնվել Հայաստանում գործող 37 բժշկական կազմակերպությանների ղեկավարներ։ Ըստ օրակարգի՝ քննարկվել է ՀԿ-ի տնօրենների խորհրդի ընտրության, նախագահության ընտրության, քարտուղարության ձևավորման հարցը։ Ինչպես նաև նախնական քննարկում է տեղի ունեցել ընթացիկ առաջնահերթ նախագծերի վերաբերյալ։

448927800 1011513950983756 1706191561869765903 n448924536 1011513560983795 7013684762194943824 n448927812 1011514230983728 7152116466809626058 n

Նիստում քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ ՀԿ-ի յուրաքանչյուր որոշում կընդունվի 37 անդամների կողմից՝ քվեարկության միջոցով։ Որոշվել է, որ ՀԲՀՄ ՀԿ-ի նախագահությունը կազմված է լինելու 5 անդամից, որոնք ներկայացնելու են 2 պետական բժշկական հաստատություններ, 2 մասնավոր բժշկական հաստատություններ և 1 համալսարանական բժշկական հաստատություն։ ՀԿ-ում նախագահությունն իրականացվելու է հերթականությամբ`ռոտացիայի սկզբունքով։

Որպես առաջին ղեկավար մարմնի կազմ առաջադրվել է պետական բժշկական հաստատություններից «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, մասնավոր բժշկական հաստատություններից՝ «Էրեբունի» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն և ԵՊԲՀ-ն։

449028568 1011514087650409 9149543458344073306 n448965443 1011513954317089 6631567134188527597 n448962766 1011514220983729 4562601019064192473 n


Հասարակական կազմակերպության նպատակն է համատեղ ջանքերով իրականացնել ՀՀ ԲԿ-ների ընդհանուր շահերի պաշտպանություն, ինչպես նաև՝ նպաստել ոլորտի բարեփոխումների առավել արդյունավետ կազմակերպմանը։

«Ինչքան շատ կապ ապահովվի նախարարության և բժշկական կազմակերպությունների միջև, այնքան առողջապահական գերատեսչությունն ավելի ճիշտ որոշումներ կընդունի, դրանք կվերածի գործողության, և ավելի լավ արդյունք կստանանք»-նշել է Արա Բաբլոյանը։

Եվ այսպես, «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»-ը սկսում է իր աշխատանքները, լիահույս լինելով կարճ ժամանակահատվածում, համախմբված աշխատանքի շնորհիվ հասնել իր առջև դրված նպատակներին։

449103663 1011514357650382 2101775547293698942 n449191208 1011514350983716 8181951024999580278 n449030625 1011514077650410 1586565224413823751 n

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×