ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ պետք է իմանալ քիմիաթերապիայի մասին

Ի՞նչ պետք է իմանալ քիմիաթերապիայի մասին

Քիմիաթերապիան դեղերի կիրառում է քաղցկեղային բջիջների ոչնչացման համար։ Սովորաբար դա աշխատում է, թույլ չտալով քաղցկեղային բջիջներին աճել, տրոհվել և նոր բջիջներ արտադրել։  Քանի որ քաղցկեղային բջիջները նորմալ բջիջներից ավելի արագ են աճում և տրոհվում, քիմիաթերապիան ավելի մեծ ազդեցություն է ունենում հենց քաղցկեղային բջիջների վրա։ Այնուամենայնիվ, քիմիաթերապիայի համար կիրառվող դեղամիջոցները շատ ուժեղ են, և կարող են վնասել նաև առողջ բջիջները։ Այդ վնասումը առաջացնում է քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություն։

Ինչպե՞ս է քիմիաթերապիան բուժում քաղցկեղը

Բժիշկները կիրառում են քիմիաթերապիան տարբեր ժամանակահատվածում և տարբեր կերպ։

Այն կիրառվում է․

    Վիրահատությունից կամ ճառագայթային բուժումից առաջ՝ ուռուցքը փոքրացնելու համար։ Դա կոչվում է նեոադյուվանտ քիմիաթերապիա։ Վիրահատությունից կամ ճառագայթային բուժումից հետո՝ մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար։ Դա կոչվում է ադյուվանտ քիմիաթերապիա։ Որպես բուժման միակ միջոց։ Օրինակ արյան կամ ավշային համակարգի քաղցկեղների՝ լեյկեմիաների և լիմֆոմաերի բուժման համար։

Քաղցկեղը, որը կրկնվում է բուժումից հետո, կոչվում է քաղցկեղի ռեցիդիվ։

Քաղցկեղը, որը տարածվել է մարմնի այլ մասերի վրա, կոչվում է մետաստատիկ քաղցկեղ։

Քիմիաթերապիայի նպատակները

Քիմիաթերապիայի նպատակները կախված են քաղցկեղի տեսակից և տարածման աստիճանից։ Որոշ դեպքերում քիմիաթերապևտիկ բուժման նպատակն է ազատվել քաղցկեղից և թույլ չտալ  նրա կրկնությունը։ Եթե դա անհնար է, ապա դուք կարող եք քիմիաթերապիայի կուրս ստանալ՝ քաղցկեղի աճը կանխելու կամ դանդաղեցնելու համար։

Քաղցկեղի աճի կանխումը կամ դանդաղեցումը քիմիաթերապիայի միջոցով օգնում է նաև կառավարել քաղցկեղով պայմանավորված ախտանշանները։ Քաղցկեղի աճը դանդաղեցնող քիմիաթերապիան երբեմն կոչվում է պալիատիվ (ամոքիչ) քիմիաթերապիա։

Քիմիաթերապիայի Ձեր պլանը

Քաղցկեղի բուժման բազմաթիվ դեղեր կան։ Քաղցկեղի դեղորայքային բուժման հարցում մասնագիտացած բժիշկը՝ ուռուցքաբանը, կնշանակի Ձեզ քիմիաթերապիա։ Դուք կարող եք մի քանի դեղերով համակցված բուժում ստանալ, քանի որ այդ համակցությունն ավելի լավ է աշխատում, քան մեկ դեղը։

Դեղերը, դեղաչափերը և բուժման սխեմաները կախված են շատ գործոններից։ Դրանք ներառում են․

    Քաղցկեղի տեսակը Ուռուցքի չափը, տեղակայումը, և տարածվելու դեպքում որտեղ է այն տարածվել։ Դա կոչվում է քաղցկեղի փուլ։ Ձեր տարիքը և ընդհանուր առողջական վիճակը Ինչպիսին է բուժման տանելիությունը Այլ բժշկական պայմաններ (ուղեկցող հիվանդություններ) Քաղցկեղի նախորդ բուժումը

Որտե՞ղ է անցկացվում քիմիաթերապիան

Քիմիաթերապիան հիմնականում կատարվում է բուժհիմնարկում կամ ցերեկային ստացիոնարում։ Քիմիաթերապիայի որոշ տեսակներ նշանակվում են պերօրալ (խմելու ձևով), և դրանք կարելի է ստանալ տանը։

Լուսանկարում ՈՒԱԿ-ի քիմիաթերապիայի բացօթյա սրահն է

Որքա՞ն երկար է տեւում քիմիաթերապիան

Շատ հաճախ քիմիաթերապիան նշանակվում է որոշակի ժամանակով, օրինակ կես տարի կամ մեկ տարի տևողությամբ։ Բայց դուք կարող եք քիմիաթերապիա ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ այն արդյունավետ է։

Շատ դեղերի կողմնակի ազդեցությունները չափազանց լուրջ են։ Բժիշկները սովորաբար այդ դեղերն ընդմիջումներով են նշանակում, որպեսզի Դուք ժամանակ ունենաք հանգստանալու և վերականգնվելու մինչև հաջորդ բուժումը։ Դա Ձեր առողջ բջիջներին վերականգվելու հնարավորություն է տալիս։


19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×