ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լապարոսկոպիայի առավելությունները

Վիրաբուժության մի ամբողջ դարաշրջան կապված է մեծ կտրվածքների հետ: Հիմնականում սա պայմանավորված էր վիրահատողի հարմարավետությամբ:


Խորամանկ կտրվածքների կատարյալ իրականացումը, օրգանների հատումը և կարումը, օրգանիզմի գրեթե կեսի վարպետորեն հեռացումը դեռ վերջերս համարվում էին վիրաբուժական գիտության իսկական ձեռքբերումներ: «Խիրուրգիա» բառի տառացի թարգմանությունը հունարենից նշանակում է «ձեռքով գործողություն»: Վիրաբույժներն «ազդում էին ձեռքերով»՝ առանց կասկածելու, որ հենց կոպիտ միջամտությունը հիվանդի օրգանիզմին վնաս է հասցնում, այն հիվանդին, հանուն որի ապաքինման էլ իրականացվում է վիրահատությունը: Ծանր վնասումը հյուծում է պաշտպանական ուժերը՝ խոչընդոտելով հիվանդության հաղթահարմանը:


Հարկ է հետևել լապարոասկոպիկ վիրահատությունների զարգացման և ներդրման պատմությանը՝ ժամանակակից վիրաբուժության մեջ այս ուղղության առավելությունների մեջ համոզվելու համար: Լապարոսկոպիայի շնորհիվ վիրահատությունը դառնում է քիչ միջամտական՝ հիվանդի օրգաններին և հյուսվածքներին չհասցնելով զգալի վնասում: Թե որքանով է դա կարևոր, դատեք ինքներդ:


Լապարոսկոպիկ վիրահատությունների առավելություններն են.

    կրծքավանդակի կամ որովայնի առաջային պատի մեծ կտրվածքի փոխարեն կատարվում է 0,5-1 սմ երկարությամբ երեքից-հինգ ոչ մեծ կտրվածքներ, վիրահատությունից հետո ցավերի բացակայություն և, որպես հետևանք, ցավազրկող պրեպարատների դեղաչափի նվազում, արտահայտված կոսմետիկ արդյունք. հետվիրահատական սպիները գրեթե աննկատ են կամ լիովին բացակայում են,  ինտենսիվ թերապիայի պալատում մնալու ժամկետի զգալի կրճատում,   երկարատև անկողնային ռեժիմում մնալու անհրաժեշտության բացակայություն, ինչը բացառում է թոքաբորբի զարգացման ռիսկը, զգալիորեն նվազում է հոսպիտալացման ժամկետը, արագ վերականգնվում է նորմալ ինքնազգացողությունը, և հիվանդը կարող է վերադառնալ սովորական կենսակերպին:


Լապարոսկոպիկ միջամտություններ իրականացնելիս կիրառվում են ժամանակակից տեսախցիկներ՝ մինչև 20 անգամ խոշորացման հնարավորությամբ, վիրահատություններն իրականացվում են միկրովիրաբուժական մակարդակով: Կրկին նշենք առավելությունները.

    լիարժեք հեմոստազ, արյան քիչ կորուստ, վիրահատության ժամանակ հյուսվածքներն ավելի քիչ են վնասվում, կատարվում է ճշգրիտ ախտորոշում և հիվանդության փուլի հստակ որոշում, մի անգամից մի քանի օրգանների վրա վիրաբուժական միջամտության իրականացում:

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×