ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր տարին թող ամոքի ցավերն ու թույլ տա մանկան պարզությամբ հավատալ և սպասել հրաշքների․ Նարեկ Մանուկյան

Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի բուժառուներ և բուժաշխատողներ,

2024 թվականի արդյունքներն ամփոփելով՝ ուրախությամբ արձանագրում եմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է բարձրացնել իր առջև դրված նշաձողը՝ քայլ առ քայլ դառնալով ավելի զարգացած և հասանելի բժշկական կենտրոն: Համաշխարհային առաջընթացից հետ չմնալով՝ մենք շարունակում ենք կենտրոնը հագեցնել նոր սարք-սարքավորումներով, հետևում ենք միջազգային ընդունված չափանիշներին և ներդնում մեր բուժհաստատությունում, համագործակցում ենք աշխահում հայտնի լավագույն մասնագետների հետ և փորձի փոխանակմամբ ստացած նոր մեթոդները կիրառում բուժառուների արդյունավետ բուժման ընթացքն ապահովելու և կյանքի որակի բարձրացման համար:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն առանցքային նշանակություն է տալիս հանրության իրազեկվածությանը՝ քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերման կարևորությունը շեշտելով: Զանգվածային լրատվական միջոցների մեր գործընկերների հետ աշխատանքը, համացանցային ակտիվությունը և շարունակական տեղեկատվական արշավները մեկ թիրախ ունեն՝ ձեր առողջ կյանքի ընթացքը:

Ամենամյա միջոցառումների կազմակերպմամբ նույնպես կենտրոնը փորձում է նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը՝ հարթակ տրամադրելով թե՛ ուսանողներին, թե՛ ոլորտում կայացած մասնագետներին, թե՛ կրտսեր և միջին բուժանձնակազմին: Հատկանշական է, որ այս համատեքստում առանձնակի կարևորում ենք Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը: 2025-ին 5-րդ հոբելյանական մեծ միջոցառումը բժշկական տոն է լինելու Հայաստանի և աշխարհի ուռուցքաբանության ոլորտի մասնագետների համար՝ հնարավորություն տալով վեր հանել խնդիրներն ու լուծման ուղիներ առաջարկել:

2025 թվականին ՈւԱԿ մեծ ընտանիքի հետ համատեղ մեր առջև դրել ենք նոր ու հավակնոտ ծրագրերի տեսլականը և հաջողության հասնելու ճանապարհային քարտեզը ձեր վստահության և առողջությունը առաջնահերթություն դարձնելու պատրաստակամության ուղիներով է անցնում: Գալիք տարում մենք չենք դադարելու կատարելագործվել և մեր տեղն ու դիրքն ամրապնդել աշխարհի լավագույն կենտրոնների ցանկը համալրելու համար:

Հարգելի հայրենակիցներ,

թող 2025-ը լինի կայուն արժեհամակարգի պահպանման, խաղաղության, ընտանեկան ներդաշնակության և առողջության տարի: Նոր տարին թող ամոքի ցավերն ու թույլ տա մանկան պարզությամբ հավատալ և սպասել հրաշքների:

Սիրելի բուժառուներ և բուժաշխատողներ,

Նոր տարում թող ձեր փոխադարձ վստահությունը կյանքեր փրկելու, առողջության բանաձևերը գտնելու բանալին դառնա, և թող հաջողության պատմությունները բժշկագիտության ոլորտում արտացոլեն հայաստանյան առողջապահության ոլորտի շարունակական առաջընթացը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նարեկ Մանուկյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×