ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ողնաշարային խողովակից ուռուցքի հեռացում և ողնաշարի ֆիքսացիա ՈՒԱԿ-ում՝ քիչ ինվազիվ մեթոդով

Ողնաշարային խողովակից ուռուցքի հեռացում և ողնաշարի ֆիքսացիա ՈՒԱԿ-ում՝ քիչ ինվազիվ մեթոդով

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
61-ամյա կինը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ գանգատվելով մոտ երկու ամիս տևած սուր ցավերից՝ ողնաշարի ստորին կրծքային հատվածում։ Ախտորոշվել է ձախ կրծքագեղձի քաղցկեղ, անութային լիմֆատիկ հանգույցների, Th10 ողի ՄՏՍ ախտահարում, ողնաշարի սեգմենտար անկայունություն, ուռուցքի ներաճով դեպի ողնաշարային խողովակ։

Կատարվել է կրծքագեղձի բիոպսիա և դեղորայքային բուժում:
Այնուհետև, ցավերը մեղմելու նպատակով, քիչ ինվազիվ եղանակով իրականացվել է լամինէկտոմիա, ողնաշարային խողովակից ուռուցքի հեռացումով և Th9-Th11 պերկուտան տրանսպեդիկուլյար ֆիքսացիա։

458931663 1069533448515139 6262398135199092329 n  459007960 1069533445181806 6422157741809811769 n


Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ Նեյրոօնկոլոգիական վիրաբուժության բաժանմունքի մասնագետներ՝ բժիշկ-վնասվածքաբան-օրթոպեդ Կարապետ Անտոնյանը, բժիշկ-նեյրովիրաբույժ Աննա Կիզոկյանը, անեսթեզիան ապահովել է Արշակ Հարությունյանը։
Մեթոդի առավելություններն են՝ հյուսվածքների քիչ տրավմատիզացիան, արյան մինիմալ կորուստը, կարճ վերականգնողական շրջանը, վերքերի արագ ապաքինումը, քիչ մահճակալ օրերը և ինֆեկցիոն նվազագույն ռիսկերը։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Վիրահատական միջամտությունը կրում էր հրատապ բնույթ․ քաղցկեղի բուժումն ընթանում էր, սակայն ողի քայքայումը չկանխելու դեպքում այն կարող է հանգեցնել ստորին վերջույթների թուլացման։ Վիրահատության շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ողնաշարի ֆունկցիոնալությունը։

Վիրահատությունն ընթացել է բարեհաջող։ Կինը 4-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ շարունակում է ստանալ ճառագայթային բուժում ՈՒԱԿ Հեռահար ճառագայթային բաժանմունքում։

Հոգալով Ձեր առողջության մասին մեր մասնագետներն անում են առավելագույնը։

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×