ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով
Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի թիմը՝ բաժնի ղեկավար Նաիրա Ջանոյանի գլխավորությամբ, մասնակցել է «Իմունաթերապիա՝ փոխելով քաղցկեղ ունեցող պացիենտների ճակատագրերը. փորձի փոխանակում» խորագրով հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր «Roche» ընկերության նախաձեռնությամբ։
Միջոցառումը հարթակ էր՝ ոլորտային ձեռքբերումները ներկայացնելու, փորձի փոխանակման և կլինիկական բարդ դեպքերի քննարկման համար։ ՈւԱԿ թիմի բժիշկ-քիմիաթերապևտ Սեդա Ղարիբյանը հանդես եկավ մի կարևոր զեկուցումո՝ «Վաղ ԹՈՄԲՔ-ի նեոադյուվանտ բուժում. որպեսզի հիվանդությունը չվերադառնա» թեմայով։
Քննարկման ավարտին ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվեց շնորհակալագրով՝ ի նշան Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում իմունաթերապիայի և նորարարական բժշկության ներդրման գործում ունեցած ներդրման և նվիրվածության ճանաչման: