ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նպատակն է մասնագետների կատարելագործումն ու լավագույն փորձի տեղայնացումը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայի բժիշկ-ուռուցքաբան Մետաքսյա Մկրտչյանը մարտի 11-22-ը «Կրծքագեղձի օնկոպլաստիկ և ռեկոնստրուկտիվ տեխնիկաների հմտությունների զարգացում» թեմայով վերապատրաստում է անցել Ֆրանսիայի «Գուստավ Ռուսսի» քաղցկեղի կենտրոնում։

Համատեղ իրականացված 40-ից ավելի օնկոպլաստիկ մասնահատումները և ռեկոնստրուկտիվ վիրահատությունները հնարավորություն են տվել տիրապետել տեխնիկական բարդ հմտությունների։ Իրականացվել է կրծքագեղձի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հետվիրահատական բարդությունների նվազեցմանը միտված գործելակարգերի ուսուցանում։

Վերապատրաստման ընթացքում նպատակաուղղված ուսուցանում է եղել կրծքագեղձի վիրահատություններից հետո էսթետիկ ուղղումների կատարումը լիպոֆիլինգի եղանակով (Fat-grafting): Լիպոֆիլինգը կամ սեփական ճարպի փոխպատվաստումը վիրաբուժական միջամտություն է, որը ներառում է ճարպի տեղափոխում մարմնի մի հատվածից մյուսը:

Այս պրոցեդուրան հաճախ օգտագործվում է կոսմետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ՝ մարմնի տարբեր մասերի ծավալը մեծացնելու կամ վերականգնելու համար։ Սեփական ճարպի օգտագործման առավելությունն այն է, որ նվազում է ալերգիկ ռեակցիաների կամ մերժման վտանգը։

Շարունակական դարձնելու համար վերապատրաստումների անցկացումն աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում ՈՒԱԿ-ը հուշագիր է ստորագրել «Գուստավ Ռուսսի» քաղցկեղ կենտրոնի հետ և ձեռք է բերել պայմանավորվածություն հետագա վերապատրաստումների կապակցությամբ։

Մեզ համար կարևոր է որակյալ ծառայությունների մատուցումը և գրագետ լուծումների առաջարկումը։

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×