ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Podcast-Հարց բժշկին. քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու պարագայում այն կարելի է կանխել

Armenpress-ի «Հարց բժշկին» հաղորդմանը, Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, հյուրընկալվել է ՈՒԱԿ պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը, ով խոսել է ՈՒԱԿ-ում ավելի քան 1 տարի գործող Պալիատիվ ծառայության կլինիկայի մասին։

Կլինիկայի նպատակը հիվանդի և նրա հարազատների կյանքի որակը բարձրացնող միջամտությունների համալիրի ներդրումն է եղել։

Ուռուցքային հիվանդությունների դեպքում այս ծառայությունը կարևոր է հատկապես՝

քաղցկեղի առաջնակի ախտորոշված 4-րդ փուլում գտնվող հիվանդների համար,

այլ փուլերում գտնվող և ուղեկցող հիվանդություններ ունեցող հիվանդների համար, որոնց դեպքում վիրահատությունը կամ դեղորայքային բուժումը հակացուցում է և վերջիններս գնահատվում են անբուժելի։

Տիգրան Բյուզանդյանի խոսքով՝ կենտրոնում առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև ծառայության շարժական տարբերակը, որը հնարավորություն կընձեռի հիվանդների հետ աշխատել իրենց իսկ տանը։

Ամբողջական տեքստը՝ bit.ly/3SkLjrkbit.ly/3SkLjrk

Podcast-ը կարող եք լսել այս հղումով՝ bit.ly/3ub1krU

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×