ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ի 8-րդ հարկում այսուհետ կգործի «Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքը

«Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքը ղեկավարելու է ռինոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան Գոռ Գնելի Անանյանը։ 

Այս բաժանմունքի հագեցվածությունը ամբողջական է, ունի առանձին վիրահատարան, 10 մահճակալ (առանձին լյուքս պալատներ) ։

«Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքում իրականացվելու է՝ 

  • ռինոսեպտոպլաստիկա փակ եղանակով, 
  • կրկնակի ռինոսեպտոպլաստիկա, 
  • քթի և հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրաբուժական միջամտություն, 
  • սեպտոպլաստիկա, 
  • ստորին խեցիների լազերային կորեկցիա, 
  • արցունքատար ծորանի էնդոնազալ (ներքթային ) էնդոսկոպիկ լազերային վիրաբուժություն,
  • քթի արտաքին տեսքի և միջնապատի վերականգնում, 
  • լազերային տոնզիլէկտոմիա, 
  • ադենոտոմիա, 
  • ընդհանուր էսթետիկ և երիտասարդացման վիրահատական միջամտություններ, օրինակ՝ մամոպլաստիկա, աբդոմինապլաստիկա, լիպոսակցիա և այլն։

 

Հարցերի և հերթագրման համար խնդրում ենք զանգահարել +374 33 929241 հեռախոսահամարով։

 

376676108 800770055391481 6365947140457416831 n 374188253 800770045391482 8318720190408039030 n 374536365 800769905391496 4975163574601185751 n 374559535 800769892058164 3503773289529734570 n

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×