ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ պատվիրակությունը մասնակցել է Հռոմում անցկացված ESGO-ի Եվրոպական օնկոգինեկոլոգիական 26-րդ կոնգրեսին

Նոր գիտելիքների ձեռքբերումը, նորարարական մոտեցումները և միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը կարևորելով՝ ՈՒԱԿ փոխտնօրեն Արամ Ջիլավյանը, Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանը, բժիշկ-քիմիաթերապևտ Աննա Թադևոսյանը և Ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Դարբինյանը փետրվարի 20-23-ը մասնակցել են Հռոմում անցկացվող ESGO-ի  Եվրոպական օնկոգինեկոլոգիական 26-րդ կոնգրեսին (European Society of Gynaecological Oncology - ESGO’s 26th European Gynaecological Oncology Congress):

Կոնգրեսի ընթացքում քննարկվել են ոլորտի արդի մարտահրավերները, բուժման նորագույն մոտեցումները և գիտական հետազոտությունների վերջին ձեռքբերումները:

Ավելի քան 50  գիտական նստաշրջանների շրջանակում միջազգային առաջատար մասնագետները ներկայացրել են նոր հետազոտական տվյալներ և բուժման առաջադեմ մեթոդներ՝ նպաստելով ոլորտի զարգացմանը և մասնագիտական փորձի փոխանակմանը։

 
 
 

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×