ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում կատարվել է էնդոսկոպիկ ամենաբարդ վիրահատություններից մեկը

1965թ․ ծնված քաղաքացին Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել հոկտեմբերի 9-ին։ Տղամարդը գանգատվում էր էպիգաստրալ շրջանի ցավից, վքնածության զգացողությունից։

Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ֆատերյան պտիկի վիլլոտուբուլյար ադենոմա։

Ուռուցքաբանության ազգային կենտրոն դիմելուց 4 օր անց 58 ամյա տղամարդում կատարվել է էնդոսկոպիկ ամենաբարդ վիրահատություններից մեկը։ Ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է ամպուլէկտոմիա, պանկրեատիկ ծորանի և ընդհանուր լեղածորանի ստենտավորում։ Այսպիսի վիրահատությունը համարվում է էնդոսկոպիայի ոլորտում ամենաբարդերից մեկը։

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, բուժառուն դուրս է գրվել ՈՒԱԿ-ից բավարար վիճակում։

 

395450756 836079321860554 5083060833289501710 n 395477503 836079315193888 8320569232973221670 n 398288036 836079328527220 5117690568695456306 n 398319521 836079318527221 8166037175333429988 n

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×