ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերջին 3 տարիների բարեփոխումներն ու զարգացման շարունակական իրականացված աշխատանքները

Վերջին տասնամյակների ընթացքում ողջ աշխարհում դիտվում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության աստիճանական աճ: Նմանօրինակ միտումից զերծ չի մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը,  որտեղ 2016թ. գրանցվել է չարորակ ուռուցքներով հիվանդացության 8400 նոր դեպք, որոնց շուրջ 42%-ը կազմել են բարձիթողի դեպքերը: Միաժամանակ Հայաստանում քաղցկեղը վերապրածների թիվը վերջին տարիներին հասնումէ 40 հազարի:

ՀՀ Առողջապահության Նախարարության Վ. Ա.  Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ) ներկայումս ունի  489 աշխատակից, այդ թվում՝  146 բժիշկ-մասնագետներ:  ՈՒնենալով 510  ծավալված մահճակալ,  կենտրոնը տարեկան ստացիոնար բուժում է տրամադրում մինչև 12 հազար հիվանդների: Լինելով իր տեսակի մեջ միակը, և ունենալով ուռուցքաբանական համակողմանի բժշկական օգնությունապահովելու համար անհրաժեշտ կլինիկական և ախտորոշիչ համապատասխան բաժանմունքները,  ՈՒԱԿ-ըիրականացնում է ուռուցքաբանության և հարակից ոլորտների կլինիկական և գիտա-գործնական ծառայությունների ողջ սպեկտրը:

Կենտրոնի գիտական ներուժի շնորհիվ վերջին  2 տարիների ընթացքում կազմակերպվել և հաջողությամբ անց են կացվել 4 միջազգային գիտական կոնֆերանսներ: 2017թ. կենտրոնի կողմից հիմնադրվել և հրատարակվում է "Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագիր"  գիտական պարբերականը, որը հաստատվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:  2017 թվականից կենտրոնում անց է կացվում հայ-գերմանական կլինիկական գիտական հետազոտություն: Կենտրոնը հանդիսանում է կլինիկական բազա Երևանի պետական բժշկական համալսարանի 5 ամբիոնների համար՝ իր ներդրումն ունենալով ուռուցքաբանության, ընդհանուր վիրաբուժության, ուռոլոգիայի և ճառագայթաբանության ոլորտում մասնագետների պատրաստման գործընթացում:

Կենտրոնի ֆինանսավորման հիմնական աղբյուրները 2-ն են. պետական պատվերի շրջանակներում կատարվող ֆինանսականմուտքերը և վճարովի բժշկական ծառայությունները,  որոնք 2017 թվականիտվյալներով կազմել ենհամապատասխանաբար  36%  և  64%:

Անցած տարվա տվյալներով, կենտրոնի աշխատավարձային ֆոնդը կազմել է 1.559 մլն դրամ, բժիշկների միջին աշխատավարձը՝ 491.000 դրամ, միջին բուժանձնակազմի միջին աշխատավարձը՝ 149,900դրամ և կրտսեր բուժանձնակազմի միջինաշխատավարձը՝  143.000 դրամ:

2016 թվականից  ՈՒԱԿ-ը հաշվառված է  "Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում", իսկ անցած տարվա ընթացքում կենտրոնի կողմից վճարված եկամտահարկը կազմել է 401.548.000 դրամ:

Վերջին 3 տարիների ընթացքում կենտրոնում հետևողականորեն իրականացվում են բարեփոխումների և զարգացման շարունակական աշխատանքներ: Բացի գիտականև բժշկական ոլորտներում կատարված ներդրումներից, կառավարման նոր մոդելի ներդրման շնորհիվ Կենտրոնը կարողացել է տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ և կատարել շուրջ 820մլն դրամ ներդրում շինարարական աշխատանքների և ՈՒԱԿ-ի տեխնիկական հագեցվածության արդիականացման նպատակներով: Արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև մասնավոր ներդրողների հետ: Մասնավորապես, "ԻՐԱ Մեդիքալ Գրուպ" կազմակերպության հետ իրականացված շուրջ 2.4 մլն Եվրոյի ներդրումային ծրագրի շնորհիվ կենտրոնի տարածքում տեղադրվելէ Varian Clinac iX հեռահար ճառագայթային բուժման ժամանակակից համալիրը, որը մեծապես կնպաստի Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության զարգացմանը և չարորակ ուռուցքներով հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

Շարունակական արդիականացման և զարգացման համատեքստում արդեն իսկ ծրագրված են 2018 թվականին իրականացվելիք  աշխատանքները ինչպես ՈՒԱԿ-ի գիտա-կլինիկական գործունեության, այնպես էլ կենտրոնի շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ:

Չարորակնորագոյացությունների արդյունավետ բուժումը հնարավոր է հիմնական  3 եղանակների`  վիրահատության, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման համակցված և համալիր կիրառմամբ: ՈՒԱԿ-ը հանդիսանալով հանրապետությունում իր տեսակով եզակի և միակ կենտրոնը,  որն ապահովում է նման համակողմանի և բազմադիսցիպլինար մոտեցում,   ունի ընդլայնվելու հնարավորություն և ներուժ` ազգաբնակչությանը ավելի մեծածավալ մասնագիտացված բուժ-օգնությունապահովելու համար:


19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×